Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երկն­քի դար­պաս­նե­րին գրեր չկան

Երկն­քի դար­պաս­նե­րին գրեր չկան
17.04.2020 | 00:59
Թա­գու­հու աչ­քե­րը թաց էին, նա մի քա­նի օր լաց էր լի­նում: ՈՒ լաց էր լի­նում ա­ռանց ցա­վի, ար­ցունք­նե­րը հո­սում էին ու հո­սում, նա փոր­ձում էր ար­ցունք­նե­րով մաք­րել իր գտած քա­րե­րը: Ա­վազ­նե­րի մեջ խր­ված գե­րեզ­մա­նը: Նրա մեջ­քը ցա­վում էր, հա­գուստ­նե­րը արևի ու փո­շու մեջ կո­րած էին, ձեռ­քե­րը դո­ղում էին: Թա­գու­հու հի­շո­ղու­թյան մեջ հայ­տն­վում էին պատ­կեր­ներ, որ եր­բեք չէր տե­սել, լսում էր ձայ­ներ, որ ան­ծա­նոթ մարդ­կանց էին պատ­կա­նում: Նա չէր կա­րո­ղա­նում քնել: Երբ փոր­ձում էր աչ­քե­րը փա­կել, խառ­նի­ճա­ղանջ ա­րա­գու­թյամբ պատ­կեր­նե­րը պտտ­վում էին շուրջ­բո­լո­րը, ու ինչ-որ մե­կը ա­նընդ­հատ խո­սում էր, խո­սում էր, խո­սում ան­հայտ լեզ­վով ու նրա ձայ­նի մեջ այն­քան ցավ ու հեգ­նանք կար, որ թա­գու­հին ե­րա­զում էր խլա­նալ` այդ ձայ­նը չլ­սե­լու հա­մար: Նրա մեջ­քը ծալ­ծլ­վում էր ցա­վից, բայց ա­մեն ա­ռա­վոտ թա­գու­հին դուրս էր գա­լիս քա­ղա­քից ու քայ­լում էր նույն ա­վե­րա­կի կան­չով, խր­վում էր փո­շու ու քա­րա­կույ­տի մեջ, ո­րո­նե­լով` ինքն էլ չգի­տեր ինչ: Հե­տո գտավ ու հաս­կա­ցավ միան­գա­մից` ձայ­նը լռեց, ու ե­րա­նու­թյուն լց­վեց նրա ուն­կե­րը: Գտավ Հի­սու­սի գե­րեզ­մա­նը: Եվ ո­րով­հետև նա թա­գու­հի էր ու կա­րող էր հրա­ման­ներ տալ, նրա հրա­մա­նով քա­րա­կույ­տը մաքր­վեց ու նա կա­ռու­ցեց Հա­րու­թյան տա­ճա­րը: Թա­գու­հու ձեռ­քե­րը դո­ղում էին այդ ամ­բողջ ըն­թաց­քում: Նա Ե­րու­սա­ղե­մում ո­րո­նում էր Հի­սու­սի հետ կապ­ված պատ­մու­թյուն­ներ, վկա­յու­թյուն­ներ, Գող­գո­թա­յում գտավ խա­չա­փայ­տը ու ան­մի­ջա­պես հաս­կա­ցավ, որ գտել է, ո­րով­հետև հենց ձեռք տվեց փայ­տի կտո­րին, ան­ցավ մեջ­քի ցավն ու նա ուղղ­վեց ողջ ի­րա­նով ու երկ­նա­յին ե­րաժշ­տու­թյու­նը նո­րից լց­վեց ուն­կե­րի մեջ: Իսկ հա­ջորդ օ­րը ան­հայտ լեզ­վով խո­սող ձայ­նը թա­գու­հու հա­մար այլևս ան­ծա­նոթ չէր, նա սկ­սել էր հաս­կա­նալ ան­ծա­նոթ լե­զուն, որ եր­բեք չէր լսել: Քա­ղա­քի պա­րիսպ­նե­րից դուրս գտն­վող գե­րեզ­մա­նա­տե­ղիում 70 թվա­կա­նին Տի­տոս կայ­սեր հրա­մա­նով քա­ղաքն ա­վե­րե­լուց հե­տո Ադ­րիա­նոս կայս­րը 135-ին նոր քա­ղաք էր կա­ռու­ցել: Է­լիա Կա­պի­տո­լի­նան նրա կայս­րու­թյան մար­գա­րիտն էր, ու Հով­սե­փի դամ­բա­րա­նը դար­ձել էր Վե­նե­րա­յի տա­ճար: Հռո­մեա­ցի­նե­րը չէին հաս­կա­նում` ին­չու՞ ի­րենց աստ­վա­ծու­հու տա­ճա­րում ա­նընդ­հատ հանգ­չում է կրա­կը, փլուզ­վում է նոր կա­ռու­ցած պա­տը, գետ­նի տա­կից ջուր է բխում ու ա­ռաս­տա­ղին ճա­քեր են հայ­տն­վում: Նրանք ա­մեն օր ստիպ­ված էին Վե­նե­րա­յի տա­ճա­րը նո­րո­գել ու ար­դեն դա­դա­րել էին զո­հեր մա­տու­ցել, ո­րով­հետև զո­հա­սե­ղա­նը ա­նընդ­հատ ճոճ­վում էր, ու նրանց ըն­ծա­նե­րը թափ­վում էին սե­ղա­նից: Իսկ դա վատ նշան էր` աստ­վա­ծու­հին չէր ըն­դու­նում նրանց ըն­ծա­նե­րը: ՈՒ նրանք դա­դա­րե­ցին Վե­նե­րա­յի տա­ճար գալ…
Ֆլա­վիա Յու­լիա Հե­լե­նա Ավ­գուս­տան` Կոնս­տան­տի­նոս կայ­սեր մայ­րը` ծն­ված Դրե­պա­նում, ձիա­պա­նի դուստ­րը, որ գի­նի էր մա­տու­ցում ճա­նա­պար­հորդ­նե­րին: Այն­տեղ էլ ծա­նո­թա­ցավ Կոնս­տան­ցի հետ ու դար­ձավ նրա կի­նը: Նաի­սում նա ծնեց որ­դուն` Ֆլա­վիոս Վա­լե­րիոս Ավ­րե­լիոս Կոնս­տան­տի­նին` Կոնս­տան­տի­նոս կայս­րին, որ քրիս­տո­նեու­թյու­նը դարձ­րեց Հռո­մեա­կան կայս­րու­թյան պե­տա­կան կրոն: Երբ Մաք­սի­միան կայս­րը որ­դեգ­րեց Կոնս­տան­ցին, նա բա­ժան­վեց կնո­ջից ու ա­մուս­նա­ցավ կայ­սեր խորթ դս­տեր` Թեո­դո­րա­յի հետ: 293 թվա­կանն էր: Հե­լե­նան ապ­րում էր որ­դու հետ, և երբ հայ­րը որ­դուն ար­քու­նիք կան­չեց, Հե­լե­նան տե­ղա­փոխ­վեց Տրիր: Քրիս­տո­նեու­թյուն նա ըն­դու­նեց, երբ 60 տա­րե­կան էր, ապ­րում էր Հռո­մում ու իր տա­նը քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի էր հրա­մա­յել կա­ռու­ցել:
Նա չէր կա­րող Ե­րու­սա­ղեմ չգալ: 80 տա­րե­կան էր: Ե­րա­զում նրան ա­սա­ցին, որ պի­տի գնա Ե­րու­սա­ղեմ ու գտ­նի Տի­րոջ գե­րեզ­մա­նը: Գող­գո­թա­յում իր ձեռ­քով նա գտավ խա­չա­փայտն ու չորս մե­խե­րը և գրա­ռու­մը` INRI` Հի­սուս Նա­զով­րե­ցի` Իս­րա­յե­լի ար­քա: Նրան օգ­նում էր Հու­դա Կի­րիա­կը: Թա­գու­հին շր­ջում էր երկ­րում ու օգ­նում մարդ­կանց` զին­վոր­նե­րին, աղ­քատ­նե­րին, տկար­նե­րին, փող, հա­գուստ ու ու­տե­լիք էր բա­ժա­նում, նե­րում բան­տար­կյալ­նե­րին ու կյանք շնոր­հում մահ­վան դա­տա­պարտ­ված­նե­րին: Ե­րու­սա­ղե­մում նա կա­ռու­ցեց սուրբ Հա­րու­թյան տա­ճա­րը, Բեթ­ղե­հե­մում` Սուրբ Ծնն­դյան տա­ճա­րը, ու է­լի բա­զում տա­ճար­ներ ու ե­կե­ղե­ցի­ներ: Հե­լե­նան խա­չա­փայ­տը եր­կու մա­սի բա­ժա­նեց` ար­ծա­թա­պատ պա­տյա­նում մե­կը թո­ղեց Ե­րու­սա­ղե­մում, մյուսն ու­ղար­կեց որ­դուն` Կոս­տանդ­նու­պո­լիս: Հե­լե­նան որ­դուն եր­կու մեխ ու­ղար­կեց, եր­կու­սը թո­ղեց Ե­րու­սա­ղե­մում: Հե­լե­նան հո­գին ա­վան­դեց 325-ին` Նի­կեա­յի տիե­զե­րա­կան ժո­ղո­վից ա­ռաջ: Կոնս­տան­տի­նո­սը նրա մար­մի­նը տե­ղա­փո­խեց Հռոմ և հու­ղար­կա­վո­րեց սուրբ Մար­կե­լի­նի ու Պետ­րո­սի տա­ճա­րում պոր­փյու­րե սար­կո­ֆա­գում: Հի­մա նրա մա­սունք­նե­րը սփռ­ված են աշ­խար­հով մեկ: Այ­սօր ես արթ­նա­ցա ու գր­պա­նումս մեխ գտա: ՈՒ հաս­կա­ցա, որ թա­գու­հին ինձ այ­ցի է ե­կել ու քնած գտ­նե­լով` հե­ռա­ցել է, թող­նե­լով մե­խը գր­պա­նումս: Հին­գե­րորդ մե­խը, որ պա­հում էր իր մոտ ու ո­րի մա­սին ոչ ոք ի­րե­նից բա­ցի չգի­տեր: ՈՒ` ինձ­նից: Հե­լե­նան այն­քան էր եր­կա­թե գա­մը սեղ­մել մատ­նե­րում, որ գա­մը փայ­լում էր ու նույ­նիսկ ուղղ­վել էր, թե­պետ ի սկզ­բա­նե ծռ­ված էր: Բայց ին­չու՞ էր Հե­լե­նան ե­կել: Երբ նա ա­ռա­ջին ան­գամ հայ­տն­վեց Գող­գո­թա­յում, ես լսե­ցի մորս ձայ­նը, ու մայրս ինձ ա­սաց. «Օգ­նիր նրան, նա ար­ժա­նա­վո­րա­գույնն է կա­նանց մեջ»: ՈՒ երբ Հե­լե­նան Ե­րու­սա­ղե­մում կա­ռու­ցեց Տի­րա­մոր տա­ճա­րը, մայրս ինձ երկ­րորդ ան­գամ ա­սաց. «Օգ­նիր նրան, նա ար­ժա­նա­վո­րա­գույնն է կա­նանց մեջ»: Այ­սօր եր­րորդ ան­գամ մայրս ինձ ա­սաց. «Օգ­նիր նրան, նա ար­ժա­նա­վո­րա­գույնն է կա­նանց մեջ», ու ես գր­պա­նումս գտա հին­գե­րորդ մե­խը: Սա պատ­մու­թյուն է ա­մեն ին­չի մա­սին, որ ոչ ոք չի հաս­կա­նում երկ­րի վրա: ՈՒ ես հի­մա մատ­նե­րիս մեջ եմ սեղ­մում հին­գե­րորդ մե­խը, որ նո­րից ինձ ցավ է պատ­ճա­ռում, թե­պետ մարմ­նիս մեջ խր­ված չէ ու ես նույ­նիսկ կա­րող եմ պա­տու­հա­նից դուրս շպր­տել, որ ինչ-որ մե­կը գտ­նի ու տուն տա­նի: Կամ` մնա փո­ղո­ցում այն­քան, որ ժան­գո­տի ու մո­ռա­նա իր պատ­մու­թյու­նը` մինչև ինչ-որ մե­կը ցավ զգա ու ե­րա­զի ցա­վից ա­զատ­վել: Այս պատ­մու­թյու­նը երկ­րի վրա ոչ ոք չի հաս­կա­նում, ո­մանք տե­սել են, ո­մանք հա­վա­տում են:
Մու­հա­մեդն ա­սում էր` երբ Բուդ­դա­յին հարց­րել է` չե՞ս ու­զում Ե­րու­սա­ղեմ գալ, նա ծի­ծա­ղել է ու տրտն­ջա­ցել` «Այն­տեղ ա­մե­նուր աստ­ված­ներ են, ոտք դնե­լու տեղ չկա»: Բուդ­դան, որ ա­մեն ինչ մար­դու ներ­սում է տես­նում ու մար­դուն, բնու­թյա­նը, տիե­զե­րա­կա­նը մար­դու կա­տա­րե­լա­գործ­մանն է ծա­ռա­յեց­նում, Ե­րու­սա­ղե­մում ի­րեն տեղ չի՞ գտ­նում: Ճշ­մար­տու­թյան ու հա­վա­տի ո­րո­նու­մը կա­տա­րե­լա­գործ­ման հիմ­քը չե՞ն: Չէ, պի­տի հա­վա­տաս ու պի­տի ճշ­մա­րիտ լի­նես, որ կա­րո­ղա­նաս կա­տա­րե­լա­գործ­վել: Պի­տի զգաս: Չզ­գաս` չես հա­վա­տա: Բա­նա­կա­նու­թյու­նը խան­գա­րում է: Բա­նա­կա­նու­թյու­նը հար­ցեր է տա­լիս ու պա­տաս­խան­ներ է ու­զում: Բա­նա­կա­նու­թյու­նը թե­լադ­րում է: Բա­նա­կա­նու­թյու­նը պա­հան­ջում է հար­մար­վել ու պրագ­մա­տիկ դառ­նալ: Բա­նա­կա­նու­թյու­նը ապ­րե­լու հարցն է լու­ծում: Բա­նա­կա­նու­թյու­նը հեր­քում է հո­գին: Իսկ հո­գին հար­ցեր չի տա­լիս: Ինչ­պե՞ս միաս­նա­կան ու ամ­բող­ջա­կան Աստ­ված իր մա­սը ա­ռանձ­նաց­րեց ու Սուրբ Հո­գու հետ ու­ղար­կեց Եր­կիր: Հո­գին եր­բեք նման հարց չի տա: Բա­նա­կա­նու­թյու­նը պի­տի պրպ­տի ե­ռա­միաս­նու­թյան կա­ռուց­ման պատ­ճառ­ներն ու ի­մաս­տը, նպա­տակ դնի: Հե­տո ո­րո­շի` հա­վա­տա՞, թե՞ ոչ: Բա­նա­կա­նու­թյու­նը չի զգում, որ մար­դը, բնու­թյունն ու աստ­վա­ծա­յի­նը մեկ ամ­բող­ջու­թյուն են: Բա­նա­կա­նու­թյու­նը ա­պա­ցույց­ներ է ո­րո­նում ու ու­զում է իր ծալ­քե­րում դաս­դա­սել` ո՞րն ի՞նչ է ա­նում ու ին­չի՞ հա­մար է պա­տաս­խա­նա­տու: ՈՒ` դա­րե­դար քայ­լում է հո­գու հետևից` չխոս­տո­վա­նե­լով ու ան­գամ չգի­տակ­ցե­լով, որ իր ճա­նա­պարհն ին­քը չի անց­նում, ըն­դա­մե­նը ստ­վեր է, որ ու­զում է ինք­նու­րույն գո­յու­թյան ի­րա­վունքն ա­պա­ցու­ցել: Եվ ա­ռանց հո­գու ին­քը ո­չինչ է, ո­րով­հետև եր­բեք մա­սը ամ­բողջ չի դառ­նա, իսկ հո­գին ինք­նին ամ­բող­ջու­թյուն է: Մենք քայ­լում ենք այն ճա­նա­պար­հը, որ թե­լադ­րում է մեր հո­գին, ու շեղ­վում ենք ճա­նա­պար­հից այն ուղ­ղու­թյուն­նե­րով, որ թե­լադ­րում է մեր մար­մի­նը: ՈՒ մեր զիգ­զագ­նե­րի մեջ նույն օ­րենքն է, որ թույլ չի տա­լիս տիե­զեր­քին քանդ­վել ու փշր­վել: Աստ­վա­ծա­մոր ար­ցուն­քի մեջ մարդ­կու­թյան ցավն է: Մա­րիամն անձրև է ո­րո­նում, որ կա­րո­ղա­նա շն­չել, նրա սիր­տը սեղմ­վում է ցա­վից ա­ռանց անձրևի, ո­րով­հետև իր տիե­զեր­քը նա փա­կել է անձրևի կա­թիլ­նե­րում ու այլևս ո­չինչ չի ու­զում զգալ: Ցա­վի նրա զգա­ցու­մը փա­կել է բո­լոր մյուս զգա­ցում­նե­րի ճա­նա­պար­հը: Մա­րիա­մը մահ­վան ա­ռաջ բաց է, ու մա­հը նրան չի սի­րում: Մայրս ինձ ու­ներ, Մա­րիա­մը մե­նակ է աշ­խար­հում` իր հի­շո­ղու­թյուն­նե­րի մեջ, որ­տեղ ին­քը կա միայն ու­րիշ­նե­րի մեջ ու ո­չինչ չու­նի: Մորս ար­ցուն­քի մեջ Մա­րիամն էլ կա: Բայց մորս ու­րա­խու­թյան մեջ Մա­րիա­մը չկա, ո­րով­հետև միայն մայ­րե­րը կա­րող են ու­րա­խա­նալ: Մու­հա­մե­դը այս ա­մե­նը չի հաս­կա­նա` նա ըն­դա­մե­նը յո­թե­րորդ մար­գա­րեն է ու նրան տր­վել է պատ­մու­թյուն, բայց ոչ սկիզբ լի­նե­լու ի­րա­վունք: Նա ա­մեն ինչ գի­տի ու ա­մեն ինչ կա­րող է: Մու­հա­մե­դի կի­նը` Ա­յի­շան, պա­տին էր փակց­րել կեն­դա­նի պատ­կեր­նե­րով սքան­չե­լի կտա­վը, ու երբ Մու­հա­մե­դը տուն ե­կավ, նույ­նիսկ չցան­կա­ցավ սե­նյակ ոտք դնել, ո­րով­հետև միայն ալ­լա­հը կա­րող է կեն­դա­նի պատ­կեր­ներ ստեղ­ծել: Ա­յի­շան կտա­վը հա­նեց պա­տից, քա­թա­նին աս­տառ կա­րեց ու դարձ­րեց բարձ և նույ­նիսկ այն բազ­մո­ցին դրեց, որ­տեղ հան­գս­տա­նում էր Մու­հա­մե­դը: Մու­հա­մե­դը Ա­յի­շա­յին ո­չինչ չա­սաց: ՈՒ` ի՞նչ: Ո­չինչ: Նրա դրախ­տի դար­պաս­նե­րը Ղու­րա­նի գրա­ռում­նե­րով են պատ­ված, ու նա ա­սում է, որ եր­կինքն ու եր­կի­րը ալ­լահն է իր ձեռ­քում պա­հում: Բա­ռե­րը կարևոր չեն, կարևո­րը ա­ղոթքն է: Աստ­վա­ծա­յին էու­թյու­նը բա­ռե­րի մեջ պար­փա­կել հնա­րա­վոր չէ, միշտ կա բա­ռից ա­վե­լին, որ չի բա­ցատր­վում ու տա­րած­վում է բա­ռի շուրջ­բո­լո­րը կամ մեռ­նում բա­ռի մեջ: Հով­հան­նե­սը սի­րում է ինձ ու ու­զում է իր բա­ռե­րի մեջ ճա­ռա­գի հո­գին, ան­մա­հու­թյան ու ճշ­մար­տու­թյան ցա­վը: Հով­հան­նե­սը հե­ռա­նում է, որ վե­րա­դառ­նա: Կրակն ու ջու­րը նրա մեջ հա­մա­տեղ­վում են` կրա­կը ջու­րը չի գո­լոր­շիաց­նում ու ջու­րը կրա­կը չի հան­գց­նում: ՈՒ նա միշտ վե­րա­դառ­նա­լու է: Եր­կն­քի դար­պաս­նե­րին գրեր չկան: Այդ դար­պաս­նե­րը եր­բեք չեն փակ­վում: ՈՒ չեն բաց­վում: Եր­կն­քի դար­պաս­նե­րի բա­նա­լին հո­գին է: Կոր­ծան­ման ու ա­րա­րու­մի մեջ սկզ­բուն­քա­յին տար­բե­րու­թյուն չկա: Եր­կուսն էլ նույն նպա­տակն ու­նեն` նո­րը աշ­խարհ բե­րել: Քա­նի՞ մե­հյան է ե­կե­ղե­ցի դար­ձել ու քա­նի՞ ե­կե­ղե­ցի է մզ­կիթ դար­ձել: Որ­տե­ղի՞ց եմ ես, ո՞րն է իմ տու­նը, ո՞րն է իմ տե­ղը կյան­քում: Բա­նա­կա­նու­թյու­նը չէ, որ պի­տի այս հար­ցե­րին պա­տաս­խա­նի: Պարտ­վում են այն սե­րունդ­նե­րը, որ ի­րենց պա­տաս­խան­նե­րը տա­լիս են պրագ­մա­տիզ­մի մեջ: Հաղ­թում են հո­գու մեջ պա­տաս­խա­նը գտ­նող­նե­րը: Աստ­վա­ծա­յին էու­թյու­նը պատ­վի­րան­նե­րին հետևե­լով չեն գտ­նում, այլ ի­րենց էու­թյան մեջ: ՈՒ դա այն մեծ գաղտ­նիքն է, որ Մու­հա­մե­դը գի­տի, բայց չի զգում, ո­րով­հետև չի ե­ղել ա­ռա­ջի­նը, ըն­դա­մե­նը հե­տո է ե­կել: Եվ Բուդ­դան էլ գի­տի ու ի­րա­վունք ու­նի Ե­րու­սա­ղեմ չգա­լու` Շամ­բա­լա­յում նա իր Ե­րու­սա­ղեմն ու­նի:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հատ­ված «Ego eimi» գր­քից
Դիտվել է՝ 49965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ